Ուիլ Սմիթը հարվածել է Քրիս Ռոքին Օսկար մրցանակաբաշխության ժամանակ

«Օսկար 2022»-ի արարողության ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. Ուիլ Սմիթը, չզսպելով էմոցիաները, բարձրացել է բեմ ու հարվածել իր գործընկեր Քրիս Ռոքի դեմքին, ով իրեն թույլ է տվել կատակել Սմիթի կնոջ մասին։

Հայտնի դերասանը սկզբում ծիծաղել է Ռոքի կատակների վրա։ Բայց հետո նա ապշեցրել է հանդիսատեսին` բարձրանալով բեմ և ապտակ տալով Ռոքին: «Վաու, Ուիլ Սմիթն ինձ իմ տեղը ցույց տվեց»,- արձագանքել է կատակերգու դերասանը, ով ակնհայտորեն զարմացած է եղել նման ագրեսիվությունից:

Իր տեղը վերադառնալուց հետո դերասանը բեմում մնացած հաղորդավարին բարձրաձայն խորհուրդ է տվել «բերանը փակել, երբ խոսում է իր կնոջ մասին»։ Ինքը՝ Ջադա Պինկետ Սմիթը, լիովին հանգիստ է մնացել։

Աղբյուրները պնդում են, որ Քրիս Ռոքը ավելի ուշ ներողություն է խնդրել Սմիթից և նրա կնոջից։