Երեկ կայացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեցին դերասան Գոռ Համբարձումյանը՝ «Սկապենի արարքները» ներկայացման մեջ դերակատարման համար և Հարություն Սարգսյանը՝ «…և նորից Գարուն» ներկայացման մեջ ունեցած դերակատարման համար։
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, որը ներկա էր մրցանակաբաշխությանը, տեսանյութ է հրապարակել դերասանների՝ մրցանակ ստանալու պահից և գրել․ «Այո, ապրեք երկուսդ էլ, արժանի եք»։
Նշենք․ որ իր և դերասան Գոռ Համբարձումյանի բաժանումից հետո Մարիամն առաջին անգամ է հրապարակային քայլ անում՝ ցույց տալով իր դրական վերաբերմունքը Գոռին։ Մարիամի հրապարակումից հետո շատերը սկսել են քննարկել, որ ինքն ու Գոռը կրկին միասին են։ Tert.am Life-ի տեղեկություններով՝ զույգը չի միացել, պարզապես վերականգնել է ընկերական լավ հարաբերությունները։