Լոս Անջելեսում կայացել է Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը: Կինոոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվել է 94-րդ անգամ:
Այս կապակցությամբ Vanity Fair ամսագիրը, չխախտելով երկարամյա ավանդույթը, հետօսկարյան խնջույք է կազմակերպել՝ հրավիրելով արևմտյան շոու բիզների հայտնի դեմքերին, գրում է Daily Mail-ը:
Հյուրերի ցանկում է եղել նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը նախապատվությունը տվել է վառ կապույտ երկարափեշ զգեստին, որն ընդգծել է նրա բարեմասնությունները: