Ալեքսիս Օհանյանը և Քորթնի Քարդաշյանը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին (լուսանկարներ)

Լոս Անջելեսում կայացել է Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը: Կինոոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվել է 94-րդ անգամ:

Կարևորագույն մշակութային իրադարձություն լինելուց զատ, այն նաև հրաշալի առիթ էր հոլիվուդյան աստղերի համար ևս մեկ անգամ փայլելու կարմիր գորգին և իրենց անթերի տեսքով հիացնելու երկրպագուներին, գրում է Daily Mail-ը:

Նշենք, որ միջոցառման կարմին գորգին են հայտնվել հայազգի հայտնիներ՝ գործարար, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը, որն ուղեկցել է կնոջը՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին, ինչպես նաև հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը, որն ուղեկցել է փեսացուին՝ երաժիշտ Թրևիս Սքոթին:

Պարբերականը նկատում է, որ Քորթնին Քարդաշյան ընտանիքի առաջին ներկայացուցիչն է, որը պաշտոնապես հրավիրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը: