Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել Օսկար մրցանակաբաշխության ժամանակ դերասան և կատակերգու Քրիս Ռոքի դեմքին հարվածելու համար։ Այս մասին հայտնում է The Variety-ն։
«Ես ուզում եմ լինել բարության և հոգատարության դեսպան, և ուզում եմ ներողություն խնդրել ակադեմիայից և մյուս բոլոր հավակնորդներից»,- ասել է Սմիթը:
Հոլիվուդյան դերասանը բեմ էր բարձրացել «Օսկար»-ի ժամանակ և ապտակել հաղորդավար Քրիս Ռոքին՝ իր կնոջ մազերի մասին կատակլու պատճառով: Հայտնի է, որ Ջադա Պինկետ Սմիթը տառապում է աուտոիմուն հիվանդությամբ, և նրա մազերը թափվում են։
Ավելի ուշ, երբ դերասանը բեմ է բարձրացել՝ «Ռիչարդ արքա» ֆիլմի համար լավագույն դերասան մրցանակ ստանալու, Սմիթը լաց է եղել, ներողություն խնդրել և ասել, որ կյանքում առաջնային է համարում պաշտպանել իր ընտանիքը, ինչպես իր կերպարը՝ Ռիչարդ Ուիլյամսը, թենիսիստուհիներ Սերենայի և Վինուսի հայրը։
«Բայց այս աշխատանքում դու պետք է դիմանաս, երբ մարդիկ քո մասին անհարգալից են խոսում, պետք է ժպտալ և ասել, որ ամեն ինչ լավ է»,- բացատրել է նա։