«Իմ ընկերուհին իրավաբան է»․ Փիթ Դևիդսոնը նոր դաջվածք է նվիրել Քիմ Քարդաշյանին

Երջանիկ Քիմ Քարդաշյանը հպարտությամբ կիսվել է երկրպագուների հետ անսպասելի անակնկալով, որն իր համար պատրաստել է ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը։ Սոցցանցերում նա ցույց է տվել մի դաջվածք, որը երիտասարդ սիրելին արել է իր պատվին։ Ձախ անրակի վերևում դաժված է «Իմ ընկերուհին իրավաբան է» գրությունը։

Չնայած չորս երեխաների մայրը և Քանյե Ուեսթի նախկին կինը տեխնիկապես դեռևս իրավաբան չէ, սակայն նա վերջերս հարցազրույցներից մեկում բացահայտել է, որ նախատեսում է «մի օր հիմնել հաջողակ փաստաբանական գրասենյակ»: Նա հավելել է, որ «իր կյանքում երբեք ոչ մի բանի վրա այնքան ջանասիրաբար չի աշխատել», որքան իր առաջին քննությանը պատրաստվելիս (նախկինում նա երեք անգամ ձախողվել է):

Բացի այդ, Դեյվիդսոնը նախկինում իր կրծքին դաջել էր «Քիմ» անունը։ Այնպես որ, եթե նրանք նույնիսկ բաժանվեն, կատակերգուն երբեք չի մոռանա ապագա փաստաբանի հետ անցկացրած ժամանակը։