Ամուսնության առաջարկություն «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Արտավազդ» մրցանակաբաշխության ընթացքում Երևանի կամերային թատրոնի դերասան, ռեժիսոր Դավիթ Աբրահամյանն ամուսնության առաջարկ արեց դերասանուհի Ժաննա Քոչարյանին:

Մրցանակաբաշխության ժամանակ լավագույնը ճանաչված «Համլետ» ներկայացման համար բեմ բարձրացած Արա Երջանկյանին ուղեկցում էին նաև ներկայացման մեջ զբաղված դերասանները: Դավիթն, ով ևս զբաղված է այդ ներկայացման մեջ, օգտվելով ստեղծված առիթից, առաջարկություն արեց սիրելիին։

Դավիթը խոստովանեց, որ սպասում էր մրցանակ ստանալու համար բեմ բարձրանալուն, որպեսզի ընկերուհուն առաջարկություն անի, բայց քանի որ ինքն անձամբ չստացավ այդ հնարավորությունը, որոշեց օգտվել ստեղծված լավ առիթից։ Ժաննան, զսպելով հուզմունքն, ընդունեց առաջարկը: