Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը միասին հայտնվել են հանրության առաջ (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանն ու նրա արդեն նախկին ամուսին Քանյե Ուեսթը միասին հայտնվել են հանրության առաջ։

Զույգի «միավորման» պատճառը եղել է նրանց որդու ֆուտբոլային խաղը։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, նախկին ամուսիններն, ամեն դեպքում, պահպանել են հեռավորությունը։

Հիշեցնենք, որ Քիմն ու Քայնեն պաշտոնապես ամուսնալուծվել էին անցյալ ամիս, սակայն ամուսնալուծության գործընթացը տևել էր մոտ 1 տարի և հարթ չէր ընթացել։