Ռոզա Լինը «Եվրատեսիլ 2022»-ում ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչի վերջում

«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում վերջին՝ 17 համարի ներքո: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է մրցույթի պաշտոնական կայքէջում:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Մրցույթը 2022-ին կանցկացվի Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում։