Աստղագուշակ մարտի 30-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Հաջող կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները, դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Ե՛վ հին ընկերները, և՛ նոր ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ, եթե նրանց խնդրեք այդ մասին: Օգտակար կլինի նոր գաղափարներն ու ծրագրերը քննարկելը. ձեզ կհուշեն՝ ինչպես ավելի հեշտ ու արագ կյանքի կոչեք մտածածը:

Չարժե շտապել ֆինանսական հարցերի լուծման հարցում. ձեզ ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել: Չծրագրված գնումներ անելուց առաջ երկար մտածեք: Օրվա երկրորդ կեսին հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հագեցած ու ոգեշնչող օր է սպասվում: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ բոլորի համար կարևոր հետաքրքիր գործերի վրա և դրանցից սպասվածից լավ գլուխ կհանեք: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա: Դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնց հարգանքը երկար ժամանակ փորձում էիք շահել: Չի բացառվում գործնական հարաբերությունների սկիզբը, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր մասնագիտական հորիզոններ կբացվեն:

Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, տարաձայնությունների առիթներ չեն լինի: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար: Նրանք ձեզ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հազիվ թե մեծ հաջողություններ ու կարևոր հաղթանակներ բերի: Այն լավը կլինի ընթացիկ գործերի, առօրյա առաջադրանքները լուծելու համար. այստեղ դժվարություններ չեն առաջանա: Իսկ եթե նոր բան ստանձնեք, ապա հնարավոր է դժվարությունների բախվեք: Դրանք հաղթահարելու համար համառության ու նպատակասլացության կարիք կլինի:

Հավանական են հաջող գնումներ: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Աշխատեք շատ չհոգնել: Եթե օրվա երկրորդ կեսին գործերից շեղվելու և մի փոքր հանգստանալու հնարավորություն լինի, օգտվեք դրանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող և արդյունավետ կլինի: Դուք կգտնեք այն բանին հասնելու ձևը, ինչին վաղուց եք ձգտում: Առօրյա գործերի հետ կապված խնդիրներ չեն առաջանա. դուք դրանցից արագ գլուխ կհանեք, նույնիսկ մանր-մունր սխալներ չեք անի: Հաճելի կլինեն հին ծանոթների հետ հանդիպումները: Չի բացառվում՝ ձեզ հետաքրքիր մի բան առաջարկեն:

Օրվա երկրորդ կեսին արժե մտածել ապագայի ծրագրերի շուրջ: Ձեզ կհաջողվի ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, հասկանալ՝ ինչպես է պետք գործել: Օրվա այդ հատվածը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի և անակնկալներ կմատուցի: Պատրաստ եղեք փոխել ծրագրերը: Դա պիտի անեք անսպասելի իրադարձությունների կամ նորությունների պատճառով, որոնք հաճելիորեն բոլորին կզարմացնեն: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Հնարավոր է՝ հենց այսօր հանդիպեք մարդկանց, որոնց հետ շուտով միասին կաշխատեք:

Ավելի ուշ կգա կենցաղային խնդիրների լուծման համար բարենպաստ շրջանը: Ծախսերի կարիք կլինի, բայց խոսքը հազիվ թե նշանակալի գումարի մասին լինի: Երեկոն արժե անցկացնել ամենամտերիմների հետ. շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի հին գործերն ավարտելու և լրիվ նոր բան ստանձնելու համար: Ինտուիցիան կհուշի՝ ինչից սկսել և դեպի ուր շարժվել: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հավանական են հաջող գործարքներ: Կարող եք աշխատել փաստաթղթերի հետ, քննարկել իրավաբանական հարցերը:

Օրվա երկրորդ կեսը նոր գործեր ու հոգսեր կբերի: Դրանց պատճառով պիտի փոխեք ծրագրերը, հետաձգեք հանդիպումները: Չարժե դրա պատճառով անհանգստանալ. ավելի ուշ անպայման բաց թողածը լրացնելու հնարավորություն կընձեռվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաջող կդասավորվի, բայց առանց անակնկալների չի անցնի: Նոր գործեր ու առաջադրանքներ կլինեն, ստիպված եք լինելու անընդհատ մի բանից մյուսին անցնել: Չեն բացառվում տարօրինակ զուգադիպությունները, զարմանալի իրադարձությունները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Ինչ էլ մտածեք, նկատի ունեցեք, որ գաղափարների իրագործման հարցում շտապելը դեռ վաղ է:

Երեկոն հրաշալի կլինի հին նախասիրության մասին հիշելու և նորերը ձեռք բերելու համար: Զբաղմունք գտեք, որը ձեզ իսկապես կգրավի, և տրամադրությունն անմիջապես կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր գործերի և լուրջ առաջադրանքները լուծելու համար: Չի բացառվում՝ ստիպված լինեք միաժամանակ մի քանի բանի մասին մտածել: Մեկ ուրիշը նման իրավիճակում անպայման խուճապի կմատնվեր, իսկ դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, ոչինչ չեք մոռանա և իրար չեք խառնի:

Օրվա երկրորդ կեսին ձեզ պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակում, կհասկանաք՝ ինչ արժե անել ու ասել: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, նրանց աջակցությունը ձեզ կոգեշնչի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Չարժե օրն սկսել լրիվ նոր գործերից: Առավոտյան ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալը. դա ցավալի սխալների կհանգեցնի: Շրջապատողների հետ շփումներում էլ հավանական են լարված պահեր: Տարաձայնությունները, վեճերն ու անհասկացողությունը կարող են վշտացնել ամենատպավորվող Աղեղնավորներին:

Բայց դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ընդ որում՝ շատ արագ: Շուտով՝ կեսօրից հետո, դուք կզգաք, որ գործերը լավանում են, նոր հնարավորություններ են բացվում, իսկ կողքին շատանում են մարդիկ, որոնց հետ հեշտ է ընդհանուր լեզու գտնելը, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բան լավ կստացվի: Դուք գլուխ կհանեք բարդ գործերից, կգտնեք խոչընդոտները հաղթահարելու ձևը: Կհաջողվի հաղթել հին մրցակիցներին, միաժամանակ ցույց տալ նոր ծանոթներին, թե ինչի եք ունակ: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք լավ ժամանակ կանցկացնեք ընկերների, հարազատների և մյուս մտերիմների հետ: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը և երկար ժամանակ կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին հազիվ թե կարողանաք խուսափել խառնաշփոթից: Այդ հատվածը բազում իրադարձություններ կբերի, որոնցից յուրաքանչյուրը ձեր արձագանքը կպահանջի: Որոշումները պիտի արագ ընդունեք. դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք, եթե լսեք ինտուիցիայի ձայնին: Իսկ ահա ծանոթների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Դուք կարող եք կենտրոնանալ կարևոր գործերի վրա ու հաջողությամբ ավարտել դրանք: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնց համար ուրախ կլինեք: Եթե ինչ-որ մեկի հետ վիճել եք, հաշտվելը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին հազիվ թե կարողանաք խուսափել թյուրիմացություններից: Մեծ է հավանականությունը, որ այդ հատվածում ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Բայց շատ անհանգստանալու կարիք չկա: Առաջին հերթին՝ մեծ խնդիրներ չեն առաջանա: Երկրորդ՝ իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի լուրջ զրույցների ու կարևոր գործերի համար:

Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի. դուք յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք, կաշխատեք բոլորի տրամադրությունը բարձրացնել: Երեկոն հարմար կլինի ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Նման զրույցները ոգեշնչող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: