Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը կրկին հայր կդառնա։ Այս մասին հայտնել է նրա 38-ամյա կինը՝ Հիլարիան, իր ինստագրամյան էջում գրելով, որ կրկին հղի է։
Ամուսիններն արդեն ունեն վեց երեխա, սակայն 63-ամյա Բոլդուինը հայր է դառնալու ութերորդ անգամ։
Զույգի ավագ դուստրը Կարմենը՝ ութ տարեկան է, իսկ կրտսերը՝ Լյուսիան՝ մեկ։ Նրանք ունեն նաև չորս որդի՝ 6-ամյա Ռաֆայելը, 5-ամյա Լեոնարդոն, 3-ամյա Ռոմեոն և Էդուարդոն, որը 1,5 տարեկան է։
Դերասանուհի Քիմ Բեյսինգերի հետ ամուսնությունից Բոլդուինն ունի ևս մի դուստր՝ 26-ամյա Այրլենդը։