Քրիս Ռոքի ելույթների գները բարձրացել են «Օսկար»-ի միջադեպի շնորհիվ

Այս օրերին բոլորն են խոսում «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին: Այն բանից հետո, երբ կատակերգու Քրիս Ռոքն «Օսկար»-ի ժամանակ հենց բեմում ապտակ ստացավ դերասան Ուիլ Սմիթից, ամերիկացիները սկսեցին զանգվածաբար գնել նրա ստենդ-ափ շոուների տոմսերը: Այս մասին հայտնում է Variety-ն։

TickPick առցանց ծառայության տվյալներով՝ «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո ավելի շատ տոմս է վաճառվել կատակերգուի ներկայացումների համար, քան ամբողջ փետրվար ամսին:

Մարտի 18-ին Բոստոնում ռոք շոուի տոմսի նվազագույն արժեքը 46 դոլար էր: Իսկ հիմա ներկայացման արժեքն առնվազն 464 դոլար է: