Բրեդ Փիթին ու Ջենիֆեր Էնիսթոնին կրկին նկատել են միասին

Դերաններ Ջենիֆեր Էնիսթոնն ու Բրեդ Փիթը Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկն էին։ Եվ նույնիսկ նրանց բաժանումից 15 տարի անց շատ երկրպագուները հույս ունեն, որ զույգը դեռ կվերամիավորվի։

Օրերս դերասանների վերամիավորման մասին խոսակցություններ են ի հայտ եկել: Բանն այն է, որ Ջենիֆեր Էնիսթոնին և Բրեդ Փիթին միասին նկատել են Փարիզի պենտհաուսում, որտեղ դերասանուհին ժամանակավորապես տեղափոխվել է «Սպանություն զբոսանավում» ֆիլմի երկրորդ մասի նկարահանման նպատակով։

Հայտնիներին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ Էնիսթոնի ու Փիթի հարաբերությունները շատ ջերմ են և գովազդի կարիք չունեն։ InTouch-ին տված մեկնաբանությունում ինսայդերներից մեկը պատմել է, որ Բրեդը Ջենիֆերի հետ տեղափոխվել է Փարիզ՝ նրա գործուղման ընթացքում միասին լինելու համար: