Ուիլ Սմիթի որդին արձագանքել է «Օսկար»-ի ժամանակ հոր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին

Ուիլ Սմիթի որդին՝ Ջեյդենը, արձագանքել է «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հոր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, հայտնում է NME-ն։

«Ահա թե ինչպես ենք մենք դա անում (And That’s How We Do It)»,- լրատվամիջոցները մեջբերել են գրառումը, որը դերասանի որդին տեղադրել է սոցցանցերից մեկի իր էջում։

Միևնույն ժամանակ, Ջեյդենը չի նշել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ հոր կողմից միջոցառման հաղորդավար Քրիս Ռոքին հասցրած ապտակի՞, թե՞ «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակի մասին, որը միջադեպից հետո ստացել է Սմիթը։

Ի դեպ, Ուիլ Սմիթը, որը երեկ տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ ստացել է իր առաջին արձանիկը, հրապարակավ ներողություն է խնդրել կատակերգու Քրիս Ռոքից՝  մրցանակաբաշխության ժամանակ իրեն ապտակելու համար։

Հոլիվուդյան դերասանը մարտի 27-ին բեմ էր բարձրացել և ապտակել հաղորդավար Քրիս Ռոքին՝ իր կնոջ «շատ կարճ մազերի» մասին կատակելու պատճառով. Ջադա Պինկետ-Սմիթը տառապում է աուտոիմուն հիվանդությամբ, որի պատճառով նրա մազերը թափվում են:

Քրիս Ռոքը դեպքից հետո ոստիկանություն չէր դիմել։