Մահացել է դերասան Փոլ Հերմանը

76 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Փոլ Հերմանը, որը հայտնի էր «Իռլանդացին», «Սոպրանոների կլանը» և «Փառավոր տղաներ» ֆիլմերում կատարած իր դերերով։ Այս մասին հաղորդում է Hollywood reporter պարբերականը։

Դերասանի ներկայացուցիչը հաստատել է նրա մահվան լուրը։

«Մենք խորապես վշտացած ենք մեր սիրելի Փոլ Հերմանի կորստից։ Իսկական հերոս էր էկրաններին և դրանից դուրս։ Բոլոր նրան ճանաչողները շատ կկարոտեն, և մենք միշտ կհիշենք նրա ծիծաղի ձայնն ու խիզախ ոգին։ Խնդրում ենք այս ընթացքում հարգել ընտանիքի անձնական կյանքը», – նշել է Հերմանի ներկայացուցիչը։

Դերասանի մահվան պատճառը չի հաղորդվում։