Marvel-ի նոր «Լուսնի ասպետը» սերիալում հիշատակվել է Հայոց ցեղասպանության մասին

Marvel-ի նոր «Լուսնի ասպետը» ֆանտաստիկ սերիալի փորձնական դրվագը, որը հեռուստադիտողներին ներկայացվել է Disney+ սթրիմինգային հարթակի միջոցով, դուր է եկել արևմտյան կինոքննադատներին։ Այս մասին են վկայում Rotten Tomatoes, IMDb պորտալների գրանցած բարձր վարկանիշները։

Հատկանշական է, որ Marvel-ի նոր սերիալի հերոսների երկխոսություններից մեկում հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմության աղետներից մեկը։

Շոուն պատմում է Մարկ Սպեկտոր անունով նախկին ծովայինի մասին, ով տառապում է դիսոցիատիվ խանգարումով: Եվ հանկարծ նա ձեռք է բերում եգիպտական ​​Լուսնի Աստծո հզոր ուժերը և դառնում Լուսնի ասպետ: Այզեկից բացի նախագծում նկարահանվել են Իթան Հոքը, Գասպար Ուլիելը և այլք։

Նշենք, որ սերիալում գլխավոր հերոսին մարմնավորող Օսկար Այզեկն ավելի վաղ նաև նկարահանվել է ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» պատմական դրամայում։

Հավելենք, որ Օսկար Այզեկն այն հայտնիներից է, որը բավականին լուրջ կերպով ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության թեման՝ «Խոստում»-ում Միքայելին մարմնավորելիս ու բազմիցս նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին իրազեկող թեկուզ փոքր ակնարկ պարունակող նախագծերում ինքն իր լուման  կփորձի ունենալ։

hayeren targmanutyamb filmer