Լոնդոնում թալանել են Բեքհեմների շքեղ առանձնատունը

Լոնդոնում դիմակավորված անհայտ անձը ներխուժել է Բեքհեմների ընտանիքի առանձնատուն և հազարավոր ֆունտ ստերլինգ արժողությամբ թանկարժեք իրեր գողացել, գրում է Daily Mail-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ հանցագործը ներխուժել է 40 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ առանձնատան ննջասենյակներից մեկն ու թալանել այն, մինչդեռ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմներն ու նրանց 10-ամյա դուստրը՝ Հարփերը, գտնվել են տան առաջին հարկում։

Փետրվարի 28-ին տեղի ունեցած միջադեպի մասին հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ Բեքհեմների 17-ամյա որդին՝ Քրուզը, գիշերային զբոսանքից վերադառնալուց հետո սենյակներից մեկում նկատել է պատուհանի կոտրված ապակու բեկորներն ու սենյակում տիրող խառնաշփոթը։

46-ամյա Դևիդն անմիջապես զանգահարել է շտապ օգնության ծառայություն և որդու հետ փորձել է գտնել հանցագործին։

Ընտանիքին մոտ գտնվող աղբյուրների փոխանցմամբ՝ հանցագործը բավական հմուտ է եղել և լուռ է գործել, սակայն բարեբախտաբար միայն մեկ ննջարան է հասցրել թալանել։

Հաղորդվում է, որ Բեքհեմները «ցնցված» էին, սակայն որևէ մեկը չի տուժել։ Հանցագործն իր հետ տարել է թանկարժեք հագուստ, էլեկտրական սարքեր ու աքսեսուարներ։ Բեքհեմների առանձնատնից բացի ժալանվել է ևս երկու տուն, որոնք գտնվում են նույն փողոցում։