Քրիս Ռոքն առաջին անգամ մեկնաբանել է Ուիլ Սմիթից ստացած հարվածը

Շոումեն Քրիս Ռոքն առաջին անգամ մեկնաբանել է «Օսկար»-ի բեմում դերասան Ուիլ Սմիթից ստացած հարվածը, հայտնում է ScreenRant-ը։

Բոստոնում իր կատակերգական շոուի ժամանակ նա ակնարկել է, որ դեռ մտածում է կատարվածի մասին։ «Ես դեռ ապրում եմ այն, ինչ տեղի ունեցավ։ Մի օր ես ձեզ պպատմեմ այդ մասին: Այն կլինի և՛ լուրջ, և՛ ծիծաղելի»,- խոստացել է նա՝ ակնարկելով, որ ապտակը տեղ կգտնի իր նոր շոուում։

Սմիթը «Օսկար»-ի բեմ էր բարձրացել և բռունցքով հարվածել հաղորդավար Քրիս Ռոքին: Կոնֆլիկտի պատճառ էր դարձել դերասանի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի մասին կատակը։