Ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն իր նոր ընկերուհուն՝ նախկին կնոջ Քիմ Քարդաշյանի «նմանակը» համարվող Չեյնի Ջոնսին, թանկարժեք նվեր է մատուցել:
Ինչպես գրում է luxurylaunches.com-ը, ռեփերը թխահեր գեղեցկուհուն նվիրել է 275 000 դոլար արժողությամբ Hermes Birkin պայուսակ՝ կարված ջայլամի կաշվից:
Նշվում է, որ 44-ամյա Ուեսթը 24-ամյա Ջոնսի հետ հանդիպում է մոտը մեկ ամիս, սակայն ռեփերը տարբեր առիթներով հայտարարել է, որ աղոթում է իր և Քիմ Քարդաշյանի վերամիավորման համար: Նախկին զույգն ունի չորս երեխա: