Սիրուշոն ցույց է տվել, թե ինչպիսին էր առաջին հղիության ժամանակ և ոճային ինչ կտրուկ փոփոխություն կա հիմա

Երգչուհի Սիրուշոն մեկ ամիս առաջ իր հետևորդներին հայտնեց, որ սպասում է երրորդ բալիկին։ Սիրուշոն Ինստագրամում նոր և արխիվային լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպիսին էր առաջին հղիության ժամանակ՝ 2014 թվականին և հիմա՝ երրորդ հղիության ժամանակ։

Երգչուհու ոճում կտրուկ փոփոխություն է նկատվում։

Նշենք, որ Սիրուշոն  և Լևոն Քոչարյանն այս անգամ աղջիկ են ունենալու։ Ավելի վաղ երգչուհին տեղադրել էր հոլովակ, թե ինչպես է որդիներին հայտնում քույրիկ ունենալու լուրը։

Սիրուշոն և Լևոնն ամուսնացած են 12 տարի և ունեն երկու տղա՝ Ռոբերտը և Միքայելը։