Մոսկվայում Ֆիլիպ Կիրկորովի հոբելյանական համերգի տոմսերի կեսն անգամ չի վաճառվել, ուստի շոուն հայտնվել է չեղարկվելու վտանգի առաջ։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը՝ հղում անելով ФАН-ին։
Ապրիլի 30-ին Ֆիլիպ Կիրկորովը կնշի ծննդյան 55-ամյակը։ Հոբելյանի պատվին արտիստը նախատեսում էր համերգ տալ Կրեմլի պալատ։ Սակայն համերգը, ըստ երևույթին, հանդիսատեսին չի հետաքրքրել։
Չնայած համեմատաբար ցածր գներին, շոուի տոմսերը վատ են վաճառվում. ամենաէժան տոմսն արժե 1000 ռուբլի: Սակայն չի վաճառել տոմսերի նույնիսկ կեսը։ Միայն պարտերն է լինելու ամբողջությամբ զբաղված, որտեղ կնստեն հրավիրված հյուրերը։
Ըստ հրապարակման, եթե համերգը չեղարկվի, Կիրկորովը պետք է 2 մլն ռուբլի վճարի տարածքը վարձակալելու համար։