Ներկայացվել է Քարդաշյանների նոր իրապատում շոուի պաստառը

Քարդաշյան-Ջեներ ընտանիքի նոր իրապատում շոուի պաստառը ներկայացվել է, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ շոուն հեռարձակվելու է Hulu սթրիմինգային ծառայության հարթակում՝ ապրիլի 14-ից:

Պաստառում աստղային ընտանիքի կանայք են՝ Քիմ, Քորթնի, Քլոյե Քրադաշյանները, Քրիս, Քենդալ և Քայլի Ջեներները: Կանայք գլամուրային տեսք ունեն և նախապատվություն են տվել պաստելային երանգների հագուստներին:

Ստորև ներկայացված է նոր շոուի թրեյլերը.