Աստղագուշակ ապրիլի 4-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հոգ տարեք ձեր մասին. այսօր առանց դրա չեք կարողանալու հաջողության հասնել: Այո, շատ բան է պետք անել, բայց դրա համար պետք չէ ուժասպառ լինել, զոհել այն, ինչը ձեզ համար կարևոր է: Աշխատեք խուսափել մռայլ մտքերից ու տհաճ հուշերից, ուրախության առիթներ փնտրեք: Ձեր ուժերի սահմաններում կլինի ձեր կյանքը հեշտացնելը. հենց դրա վրա էլ արժե կենտրոնանալ:

Հաջողակ կլինեք կոմերցիոն գործունեության մեջ: Նույնիսկ եթե այսօր կյանքում ձեր առաջին գործարքը կնքեք, այն, ամենայն հավանականությամբ, շահեկան կլինի: Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ ձեր հարաբերությունները: Եթե վերջին ժամանակներս ինչ-որ մեկի հետ հաշտ չէիք, ապա այսօր կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել: Դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչ կա ուրիշների հոգում: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ համարյա ծանոթ չեք, չեն կարողանա ձեզանից թաքցնել իրենց իրական մտքերն ու զգացմունքները:

Օրը լավ նորություններ ու կարևոր լուրեր կբերի: Ամենայն հավանականությամբ դրանք կազդեն ձեր ծրագրերի վրա, կստիպեն որոշ գործեր հետաձգել մյուսների վրա կենտրոնանալու համար: Բայց դա ձեզ շատ չի հուզի, քանի որ ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի: Դուք սպասվածից շատ բանի կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ պետք կգա մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը: Դուք հին թշնամիներին համախոհների կվերածեք, կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք: Լավ է և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինեք. ձեր ցանկացած գաղափար աջակցություն կստանա: Օրը հարմար կլինի փաստաթղթեր ձևակերպելու համար:

Դժվարություններ կարող են առաջանալ կարգապահություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում: Դուք հաճախ կշեղվեք, իսկ դա ցավալի սխալների կհանգեցնի: Բարեբախտաբար, դուք ժամանակին կնկատեք դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կհաջողվի հաղթահարել խոչընդոտներն ու գլուխ հանել այն խնդիրներից, որոնք անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Կարևոր չէ՝ կորոշեք կենտրոնանալ լրիվ նոր գործերի վրա, թե կվերադառնաք հին ծրագրերին: Աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն ու կօգնեն մտածածն իրագործելու հարցում:

Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Նույնիսկ եթե երկար ժամանակ իրար չեք տեսել ու չեք զրուցել, հիմա քննարկելու բան կլինի, ընդհանուր ծրագրեր էլ կարող են հայտնվել: Այն մարդը, որի հետ վիճել էիք, կուզենա հաշտվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արժե համառ լինել. դուք հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Օրը հարմար կլինի գաղափարներով կիսվելու և ծրագրերի մասին պատմելու համար: Դուք շատերին կհետաքրքրեք, հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք, եթե նրանց կարիքը լինի: Դուք գլուխ կհանեք բարդ աշխատանքային խնդիրներից:

Մանրուքները նկատելու ունակությունը կօգնի ձեզ մյուսներից վաղ կռահել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Այսօր ընդունած որոշումները թույլ կտան խուսափել շատ ու շատ դժվարություններից ու հասնել կարևոր նպատակներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը ձեզանից վճռական գործողություններ է պահանջելու: Չի բացառվում՝ ստիպված լինեք ստանձնել բարդ առաջադրանքների լուծումը և դրա համար պիտի հետաձգեք մնացած ամեն ինչ: Դուք փորձությունները կհաղթահարեք: Դրանում կօգնեն և՛ հին ծանոթները, և՛ նոր համախոհները: Նրանք կլսեն ձեր կարծիքը, կանեն այն, ինչ կխնդրեք:

Կարող եք գնել այն ամենը, ինչը պետք կգա աշխատանքի և ուսման համար՝ սկսած գործիքներից, վերջացրած գրքերով ու հագուստով: Մնացած հարցերում ֆինանսական գործերը զգուշություն են պահանջելու, այնպես որ՝ լավ է չշտապեք: Սիրո մեջ հաջողակ կլինեք, և դա վերաբերում է նույնիսկ այն Կույսերին, որոնք չեն հավատում այդ հաջողությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք շրջապատողների չմտածված նկատողություններից չվիրավորվել ու պրովոկացիաներին չտրվել: Արժե ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ, փիլիսոփայորեն մոտենալ նրան, որ բոլոր մարդիկ կատարյալ չեն: Դա թույլ կտա խուսափել շփման մեջ լարված պահերից, լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար թանկ մարդկանց հետ:

Օրը հարմար կլինի առօրյա գործերով զբաղվելու համար: Դրանք ձանձրալի ու հոգնեցնող չեն թվա, դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր ու նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Եկել է բարդ առաջադրանքները ստանձնելու ժամանակը: Դուք դրանց ոգևորությամբ կանցնեք: Ինտուիցիան կհուշի, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, և այն չի սխալվի: Ճիշտ է, շրջապատողները հազիվ թե միանգամից աջակցեն ձեզ: Դուք չեք վշտանա, պարզապես կսկսեք ինքնուրույն գործել: Երբ հասնեք առաջին հաջողություններին, համախոհներ էլ կհայտնվեն:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Չարժե գործարքներ կնքել, եթե դրանց մասին որոշումը նախապես չի ընդունվել, կամ էլ չծրագրված գնումներ անել: Դուք հակված կլինեք թեթևամտության ու շատ ծախսելու, ինչի համար հետո շատ կզղջաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է ֆինանսների տեսանկյունից. հնարավոր են և՛ դրամական մուտքեր, և՛ շահավետ գործարքներ: Չեն բացառվում առաջարկները, որոնք ձեր առաջ նոր մասնագիտական հորիզոններ կբացեն: Հնարավորություն կունենաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը ձեզ շատ պետք կգա. դրա շնորհիվ դուք արագ նոր համախոհներ կգտնեք:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, մտերիմների հետ տարաձայնությունների առիթներ չեն առաջանա: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, հին կապերը վերականգնելու շանս կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչ կա այլ մարդկանց մտքին, նույնիսկ եթե նրանք փորձեն դա թաքցնել: Կհաջողվի լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք, իսկ մրցակիցները կարող են համախոհներ դառնալ: Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցերը քննարկելու համար:

Կարող եք զբաղվել տնային գործերով. դուք դրանցից արագ գլուխ կհանեք, և դա ջանքեր չի պահանջի: Հավանական են հաջող գնումներ: Որոշ Այծեղջյուրներ ձեռք կբերեն իրեր, որոնք վաղուց էին ուզում ունենալ: Չեն բացառվում նվերները, որոնց համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ուշադիր եղեք և եզրակացությունների հարցում մի շտապեք: Այսօր ձեզ համար դժվար կլինի ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելը. օգտակար կլինի խորհուրդների հարցով այն մարդկանց դիմելը, որոնց փորձին վստահում եք: Հավանական են ձգձգումներ գործնական բանակցություններում: Ձեզ համար կարևոր հարցերի լուծումը հնարավոր է անորոշ ժամանակով հետաձգեք:

Օրը լավը կլինի մտերիմների հետ շփվելու, հին ընկերներին հանդիպելու համար: Չեն բացառվում նոր ծանոթությունները: Ձեզ համար հեշտ կլինի լավ տպավորություն թողնելը, նույնիսկ այն մարդկանց դուր գալը, որոնք քննադատորեն են տրամադրված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր ձեզ համար հեշտ կլինի նոր բան մտածելը: Գաղափարները հաջող կթվան, իսկ մտածածն իրագործելուն օգնելու պատրաստ մարդիկ անպայման կգտնվեն: Դուք շատերի հետ արագ ընդհանուր լեզու կգտնեք, կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ առանձնապես հաշտ չէիք: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

Համառությունը, որն այսօր կդրսևորեք, կօգնի հաջողության հասնել շատ ու շատ, նույնիսկ բարդ գործերում: Հաջողությամբ կլուծվեն աշխատանքային հարցերը, որոնք նախկինում բոլորին փակուղու առաջ էին կանգնեցնում: Հաջողությունները, որոնց այսօր կհասնեք, ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: