Կրքոտ համբույր. Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերը՝ «Գրեմմի 2022»-ի կարմիր գորգին (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկյան հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանն ու սիրելին՝ ռոք երաժիշտ Թրևիս Բարքերը, ներկա են եղել «Գրեմմի 2022» մրցանակաբաշխությանը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ Սքոթը ելույթ է ունեցել մրցանակաբաշխության բեմում:

Պարբերականը նկատում է, որ զույգը բավականին անկաշկանդ է եղել իր զգացմունքները կարմիր գորգի վրա ցուցադրելու հարցում: Լուսանկարիչները նրանց ֆիքսել են համբուրվելիս:

Նշվում է, որ 42-ամյա Քարդաշյանն ու 46-ամյա Բարքերը եղել են սևազգեստ: Ռոքերը լուսանկարվելուց հետո, սակայն, հագել է վառ վարդագույն բաճկոն: