Օլիվիա Ռոդրիգոն արժանացել է «Գրեմմի» 3 մրցանակի, որոնցից մեկը ջարդել է (լուսանկար)

Այս գիշեր Լաս Վեգասում կայացել է «Գրեմմի» 64-րդ մրցանակաբաշխությունը։ Երիտասարդ և խոստումնալից երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն գերազանցել է ինքն իրեն և հաղթել  միանգամից 3 անվանակարգեր՝ «Լավագույն նոր կատարող», «Լավագույն փոփ սոլո կատարում» և «Լավագույն փոփ վոկալ ալբոմ»։

Բաղձալի մրցանակը ստացած հայտնիները բարձրացել են կարմիր գորգի վրա, որ ընթացքում հուզված Օլիվիա Ռոդրիգոն պատահաբար գցել է իր 3 մրցանակներից մեկը՝ ջարդելով այն:

Ի դեպ, նույն իրավիճակը պատահել էր Թեյլոր Սվիֆթի հետ 2010 թվականին: