Սամվել Ալեքսանյանի դստեր ամուսնության անակնկալ առաջարկությունն ու հայտնիների մասնակցությամբ խնջույքը

Գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսին Ալեքսանյանը, երեկ ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից։ Այս մասին Ինստագրամի իր էջում հայտնել է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։ Նա նաև հոլովակ է հրապարակել փեսայի մայրիկի հետ, որտեղ ասում է՝ «լավ խնամի ունենալուց լավ բան չկա»։

Ըստ տեսանյութերի՝ փեսացուն անակնկալ առաջարկություն է արել Լուսինին՝ հրավիրելով նրան գաղտնի կազմապերպված խնջույքի վայր, որտեղ զույգին արդեն սպասում էին հարազատներն ու ընկերները։ Նրանց թվում էին Սոնա Ռուբենյանը, Գարիկ Պապոյանը, Էրիկ Կարապետյանը, Սարգիս Եղիազարյանը և այլք։