«Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանը Մոսկվայում մասնակցել է պարային մրցաշարի և գրավել առաջին տեղը

«Միսս Տիեզերք Արմենիա 2018» գեղեցկության մրցույթի հաղթող Էլիզա Մուրադյանը Մոսկվայում մասնակցել է Moscow Dance Holidays 2022-ի գարնանային Pro Am պարային մրցաշարին և զբաղեցրել առաջին տեղը։ Նա Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել, որ սա իր առաջին պարային մրցաշարն էր։

«Ելույթի ավարտին անվերջ վերլուծությունները, երջանկության զգացումն ու սարսափելի ինքնաքննադատությունն ինձ թույլ չտվեցին քնել մինչև լույս, միայն հիմա եմ ուժ գտնում գրառում անել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչին անսահման գիտելիքի, աջակցության, հավատի ու բոլոր հույզերի համար, քանի որ իմ կյանքը բաժանվել է երկու փուլի՝ մինչ պարապմունքների հաճախելը և հետո»,- նշել է նա։

Մոդելը նաև շնորհակալություն է հայտնել իր ամուսնուն, ծնողներին և ընկերներին՝ աջակցության, շնորհավորանքների համար և հավելել, որ այս մրցաշարը խթան էր հետագա աճի համար։ Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն արձագանքել է նրա գրառմանն ու մեկնաբանել․ «Որքան գեղեցիկ ես»։

Նշենք, որ Էլիզան բնակվում է Մոսկվայում և այնտեղ ունի իր բիզնեսը։ Գրում է Tert.am Life-ը։