Մարիուպոլում լիտվացի կինոռեժիսոր է սպանվել

Մարիուպոլում գնդակոծության պատճառով սպանվել է լիտվացի կինոռեժիսոր Մանտաս Կվեդարավիչյուսը։ Այս մասին Facebook-ում գրել է սցենարիստ Վիտալի Մանսկին։

«Մեր ընկերը, Artdocfest-ի մասնակից, լիտվացի վավերագրող Մանտաս Կվեդարավիչուսը սպանվեց այսօր Մարիուպոլում՝ տեսախցիկը ձեռքին, չարի այս խայտառակ պատերազմում, ամբողջ աշխարհի դեմ: Ես գտա մի քանի լուսանկար, որտեղ մենք Մանթաշի հետ միասին էինք Artdocfest-ում։ Ռիգայում, 2016 թվականին մենք քննարկում ենք վավերագրողի տեղը պատերազմում։ Մանթասը գնալով է՛լ ավելի էր լռում և անդադար մտածում»,- նշել է Մանսկին։

Կվեդարավիչուսը մահացել է 45 տարեկանում։ Նա հայտնի է իր «Մարիուպոլիս» ֆիլմով, որը պատմում է Դոնբասի պատերազմի և Մարիուպոլի ճգնաժամային կյանքի մասին։ Նկարը կոչվում էր «մարդկային պատմություն պատմական ցնցումների ֆոնին»։