Սուպերմոդել Բելլա Հադիդը փոշմանել է քիթը վիրահատելու համար

Սուպերմոդել Բելլա Հադիդը խոստովանել է, որ ափսոսում է երիտասարդ տարիներին  քիթը վիրահատելու համար: «Կարծում եմ` ես կարող էի ապրել և մեծանալ իմ նախկին քթով»,- ասել է  նա:

Ամերիկյան Vogue-ի ապրիլյան համարի շապիկը զարդարած սուպերմոդելն ասել է, որ կցանկանար, որ 14 տարեկանում դանակի տակ չընկներ:
Թեև Հադիդին մեղադրում  են այլ վիրահատական միջամտություների համար ևս,  սակայն 25-ամյա  մոդելը հերքում  է այդ մասին բոլոր խոսակցությունները:

«Մարդիկ միշտ ասելիք ունեն, բայց  ես միշտ սխալ եմ հասկացվել իմ ոլորտում և ինձ շրջապատող մարդկանց կողմից»:

Հադիդը նաև անկեղծորեն պատմել  է իր հոգեբանական խնդիրների  մասին, երբ անցյալ տարվա նոյեմբերին Instagram-ում հրապարակել էր բազմաթիվ տխուր լուսանկարներ:

«Ես շատ խնդիրներ եմ ունեցել, ու հասկացել եմ, որ ինքդ  պիտի  աշխատես  քո  հոգեկան  խնդիրները բուժելու համար: Միայն այդ  դեպքում դու կհասկանաս, թե ինչպես ազատվել դրանցից»,- ասել է Բելլան:

Բելլա  Հադիդը՝ խոսել է  նաև իր քրոջ՝ մոդել Ջիջի Հադիդի հետ տհաճ համեմատությունների մասին:
«Ես քույրերից տգեղն էի,  թխահեր էի: Ես Ջիջիի նման սառնասիրտ ու շփվող չէի: Եվ ցավոք, երբ քեզ շատ անգամներ նույն բանը կրկնում են,  դու պարզապես հավատում ես դրան: Ես միշտ ինքս ինձ հարցնում էի՝  մի աղջիկ, որն ունի անհավանական շատ խնդիրներ, անհանգստություն, դեպրեսիա, ով ատում է, որ իրեն դիպչում են, ինչպե՞ս է զբաղվում այս բիզնեսով: Բայց տարիների ընթացքում ես հաղթահարեցի այդ  ամենը և պարզապես դարձա լավ դերասանուհի»: