Արքայազն Ուիլյամը երկար դադարից հետո առաջին անգամ խոսել է եղբոր՝ Հարրիի մասին

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը երկար դադարից հետո առաջին անգամ խոսել է եղբոր՝ արքայազն Հարրիի մասին։ Այս մասին գրում է People հրատարակությունը։

Ուիլյամը հիշել է իր եղբորը, երբ ինքն ու կինը այցելել էին Հոփկինս գյուղ։ Տեղացիները սկսել են համոզել նրան և Քեյթ Միդլթոնին պարել, և նրանք ստիպված են եղել համաձայնվել։

Գարիֆունայի հատուկ ներկայացուցիչ Սինտիա Էլիս-Թոփսին արքայազնին ասել է, որ Հարրին Բելիզ էր այցելել 2012թ. «Ես Ուիլյամին ասացի, որ երբ արքայազն Հարրին Բելիզում էր, նա պարում էր և կարիք չէր լինում նրան համոզել»,- պատմել է նա: Նրա խոսքով, երբ Ուիլյամը լսել է եղբոր մասին, ծիծաղել է և ասել. «Հարրիին չի հետաքրքրում, թե ինչ տեսք ունի կողքից»։