Շայա Լաբոֆը և Միա Գոթն առաջին անգամ ծնողներ են դարձել

Ամերիկացի դերասան Շայա Լաբոֆը և նրա կինը՝ բրիտանացի դերասանուհի, մոդել Միա Գոթը ծնող են դարձել։ Այս մասին գրում է People-ը։

Երկու արտիստների համար էլ սա առաջին երեխան է։ Լրագրողները Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում զույգին նկատել են մանկասայլակով զբոսնելիս։ Նշվում է, որ աստղային զույգի ներկայացուցիչներիչ մանրամասները պարզել չի հաջողվել։ Դեռևս հայտնի չէ առաջնեկի ծննդյան ամսաթիվը և նրա սեռը։

Այն, որ Գոթը երեխա է ունենալու, հայտնի էր դարձել 2022 թվականի փետրվարին։ Այնուհետև հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում երևում էր  28-ամյա դերասանուհու նկատելի մեծացած որովայնը։

Զույգը ծանոթացել է ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Նրանք ամուսնացել են 2016 թվականին։