3.33-ից A’Chilla-ն երկրորդ անգամ է ամուսնացել

3.33 խմբի ռեփեր A’Chilla-ն՝ Նարեկ Հովսեփյանը, ամուսնացել է երկրորդ անգամ։ Նրա սիրելին՝ Լյուսին, լուսանկարներ է հրապարակել ամուսնության օրվանից և հայտնել, որ իրադարձությունը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 11-ին։

Նախորդ տարեսկզբին ռեփերը հայտնել էր, որ նշանվել է դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 6-ին։ Ամուսնության լուրը ևս զույգն անմիջապես չի հայտնել։

Նշենք, որ 2012 թվականին Նարեկն ամուսնացել էր ամերիկաբնակ Օլգա Մաշուրյանի հետ։ Նրանք երկար տարիներ բնակվում էին ԱՄՆ-ում։ Նարեկն այս ընթացքում չի խոսել իր ամուսնալուծության մասին, սակայն 3 տարի առաջ հայտնեց, որ մշտական բնակության է վերադարձել Հայաստան։