Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերը գաղտնի ամուսնացել են. ԶԼՄ

Վերջապես դա տեղիունեցավ: Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերն ամուսնացել են։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Լաս Վեգասում։ Սիրահարները եկեղեցի են գնացել «Գրեմմի» երաժշտական ​​մրցանակաբաշխությունից մի քանի ժամ անց։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին Թրևիս Բարքերն ամուսնության առաջարկ արեց Քորթնի Քարդաշյանին։ Blink-182 խմբի թմբկահարն իր սիրելիին օվկիանոսի ափին ադամանդե մատանի էր նվիրել։