«Բարդ էր, բայց ընկերներս ու հարազատներս կարողացան միանալ ինձ»․ ինչպես է Արամ MP3-ն տոնել 38-ամյակը

Երգիչ, դերասան Արամ MP3-ն երեկ նշել է 38-ամյակը։

«Օրս սկսվել է ընտանիքիս հետ, տղաներս ոգևորված շնորհավորեցին ինձ։ Դրանից հետո այցելել եմ մայրիկիս, ծաղիկներ նվիրել՝ շնորհակալ լինելով, որ ինձ լույս աշխարհ է բերել և կյանք տվել,- Tert.am Life-ին պատմել է երգիչը և հավելել, որ օրվա երկրորդ կեսին զբաղվել է երեկոյան խնջույքի կազմակերպմամբ։ -Որեշեցինք օրս նշել քաղաքից դուրս։ Մի քիչ դժվարություններ կային կազմակերպչական հարցերի հետ կապված, քանի որ աշխատանքային օրով քաղաքից դուրս գնալը բարդ է, բայց միևնույն է՝ ընկերներս ու հարազատներս կարողացան միանալ ինձ, որպեսզի միասին նշենք օրս»։

Արամը դառնում է 38 տարեկան։ Նա նշեց, որ բացարձակ չի կաշկանդվում անձնագրում գրված տարիքից։ «Ընկերներս էլ էին հետաքրքրվում՝ չե՞մ կաշկանդվում, որ շուտով դառնալու եմ 40 տարեկան, բայց ոչ, որևէ կաշկանդվածություն չկա։ Տարիքն ու հոգեվիճակը որևէ կերպ համեմատական չեն, կարևորը մտքի ու հոգու ներդաշնակությունն է, ոչ թե թվերը»,- նշել է նա։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Aram Mp3 (@aram_mp3)