«Կաղամարի խաղ»-ի հեղինակը կնկարահանի «Ծերունիների սպանության ակումբը»

«Կաղամարի խաղ» հայտնի սերիալի ռեժիսոր Հվան Դոն Հյոկը նոր սերիալ է նկարահանում Netflix-ի համար: Շոուն հիմնված կլինի իտալացի գրող և գիտնական Ումբերտո Էկոյի «Ծերունիների սպանության ակումբը» վեպի վրա: Դոն-Հյոկը խոստացել է, որ նոր նախագիծը կդառնա «ևս մեկ սկանդալային ֆիլմ»:

«Այն ավելի դաժան կլինի, քան «Կաղմարի խաղը»,- ասել է ռեժիսորը:

Նա նաև կատակով նշել է, որ հեռուստադիտողները սերիալը դիտելուց հետո որոշ ժամանակ կթաքնվեն ծերերունիներից: