Netflix հոսքային ծառայությունը չեղարկել է դերասան Ուիլ Սմիթի մասնակցությամբ «Արագ և ազատ» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Պատճառը «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ դերասանի մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալն է:
Ֆիլմում Սմիթը մարմնավորում էր հանցագործո աշխարհի հեղինակությանը, ով համագործակցում էր ԿՀՎ-ի հետ: Ֆիլմի հեղինակները դեռ չեն հստակեցրել, արդյոք Սմիթին այլ արտիստ կփոխարինի:
Նշենք, որ ավելի վաղ անժամանակ դադարեցվել էր նաև Ուիլ Սմիթի մասնակցությամբ «Վատ տղաներ» ֆիլմի նոր մասի նկարահանումները։