Հաքերները կոտրել են բազմաթիվ համաշխարհային աստղերի YouTube-յան հաշիվներ։ «Ձեռքբերմամբ» պարծենում է Los Pelao խմբավորումը: Այս մասին նրանք հայտնել են Twitter-ում։
Էմինեմը, Քանյե Ուեսթը և Ջասթին Բիբերն արդեն դարձել են հաքերների զոհ։ Կոտրված հաշիվներում հայտնվում է նույն պարունակությամբ թրեշ կոնտենտներ։
Խմբավորումը չի սահմանափակվում մի քանի հաշիվներով: Հաքերները շարունակում են կոտրել աստղային բլոգները, կարելի է ասել, ուղիղ եթերում: Նրանք ակտիվորեն շփվում են Twitter-ի օգտատերերի հետ՝ խոսում են նոր «ձեռքբերումների» մասին և ընտրում հաջորդ զոհերին։
Կոտրվել են նաև Թրևիս Սքոթի, Lil Nas X-ի, The Weeknd-ի, Ռիհաննայի, Քարդի Բիի, Արիանա Գրանդեի և այլ հայտնիների հաշիվները։
Որոշ աստղեր արդեն վերականգնել են իրենց էջերի հասանելիությունը: