Երջանիկ եմ. Քիմ Քարդաշյանը՝ Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպի մասին

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, անդրադառնալով երիտասարդ կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպին, խոստովանել է, որ երջանիկ և գոհ է: Ինչպես գրում է Daily Mail-ը, նա այս մասին ասել է Ռոբին Ռոբերտսին տված հարցազրույցում:

Պարբերականը նկատում է, որ 41-ամյա աստղի աչքերում փայլ է հայտնվել, երբ խոսել է ընկերոջ մասին:

«Շատ երջանիկ եմ և շատ գոհ: Այնքան լավ զգացողություն է ուղղակի խաղաղ լինելը»,-ասել է Քարդաշյանը՝ ընդգծելով, որ սիրային հարաբերությունների հարցում ինքն ընտրում է այնպիսի մարդկանց, որոնց հետ մտադիր է երկար ժամանակ անցկացնել:

Նշենք, որ հեռուստաաստղը դատարանով ամուսնալուծվել է ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի հետ: Նախկին զույգն ունի չորս համատեղ երեխա: