HBO-ն Շերլոկ Հոլմսի մասին երկու սերիալ կթողարկի

HBO Max-ը և Warner Bros.-ը Շերլոկ Հոլմսի մասին երկու նոր սփին-օֆֆ սերիալ են պատրաստում։ Պրոդյուսերը կլինի Ռոբերտ Դաունի կրտսերը, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք նա կխաղա հենց Հոլմսի դերը, թե՝ ոչ. այս մասին հայտնում է Variety-ն։

Գործադիր պրոդյուսերը կլինի «Sherlock Holmes» և «Sherlock Holmes: A Game of Shadows» առաջին երկու ֆիլմերի սցենարիստը:

«Շերլոկ Հոլմսի» ֆիլմերը մեծ հաջողություն են ունեցել Warner Bros.-ի համար՝ բերելով ավելի քան 524 միլիոն դոլար եկամուտ: