Սելենա Գոմեսը, ով 2016-ին կարող էր պարծեն հայտնի սոցիալական ցանցերից մեկի ամենամեծ թվով բաժանորդներն ունենալու փաստով, չորս տարուց ավելի է, ինչ համացանցից չի օգտվել։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Գոմեսի խոսքով՝ ինտերնետից հրաժարվելը լիովին փոխել է իր կյանքը։ «Ես ավելի երջանիկ եմ, ավելի շատ եմ վայելում պահը, ավելի շատ եմ շփվում մարդկանց հետ։ Ես հասկանում եմ ինտերնետի հզորությունը, շատ առումներով այն փոխել է աշխարհը դեպի լավը: Բայց ինձ համար կարևոր նորություններ ես ստանում եմ մարդկանցից»,- ասել է Գոմեսը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սելենա Գոմեսը SAG Awards 2022-ին ներկայացել է Bulgari վզնոցով, որը գնահատվում է մեկ միլիոն դոլար։