Ամերիկյան հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել Լաս Վեգասում ռոք երաժիշտ Թրևիս Բարքերի հետ իր հարսանիքից, որը նրանք կազմակերպել են «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունից ժամեր անց։ Հարսանիքը կայացել է առանց հյուրերի, հարսն ու փեսան հագել են կաշվե բաճկոններ, իսկ նրանց ամուսնացրել է Էլվիս Փրեսլիի «նմանակը»։ Այս մասին հայտնում է spletnik.ru-ն։
«Մի օր հեռու, հեռու քաղաքում (Լաս Վեգաս), ժամը 2-ին, էպիկական երեկոյից և տեկիլայից հետո, թագուհին և նրա գեղեցկադեմ թագավորը գնացին Էլվիսի հետ միակ բաց մատուռը և ամուսնացան (առանց արտոնագրի),- նկարներին կից գրել է Քարդաշյանը։
Հիշեցնենք, որ Քորթնի Քարդաշյանն ու ռոք երաժիշտ Թրևիս Սքոթն ամուսնացել են գաղտնի, զույգը գաղտնիությունը պահպանելու նպատակով արգելել է լուսանկարներ անել: