Warner Bros.-ը նկարահանումներից հեռացրել է Էզրա Միլերին ձերբակալությունից հետո

Warner Bros. կինոստուդիան հեռացրել է դերասան Էզրա Միլերին նկարահանումներից՝ խուլիգանության համար նրա ձերբակալությունից հետո: Ինչպես հայտնում է Rolling Stone-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին, դա տեղի է ունեցել դեռևս մարտի 30-ին:

Ինսայդերները պնդում են, որ Warner Bros. և DC-ն արտահերթ հանդիպում են անցկացրել, որտեղ որոշվել է դադարեցնել Միլերի հետ բոլոր ընթացիկ ծրագրերը:

Աղբյուրների համաձայն՝ Միլլերը «հաճախակի պորթկումներ» է ունեցել «Ֆլեշը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, նա իրեն չի կարողանում տիրապետել, սակայն ագրեսիվ ու դաժան պահվածք չի ցուցաբերել։