Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ երեխաները գիտեն Քանյե Ուեսթի հիվանդության մասին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից պաշտոնական ամուսնալուծությունից հետո Քանյե Ուեսթը, միևնույնն է, հանգիստ չէր թողնում նրան։ Ռեփերը դժգոհ էր երեխաների դաստիարակությունից, ինչպես նաև բողոքում էր, որ իրեն թույլ չեն տալիս ժամանակ անցկացնել նրանց հետ։ Հետո հայտնի դարձավ, որ ռեփերը պատրաստվում է գնալ բուժման։

Քիմն, իր հերթին, շարունակում է աջակցել նախկին ամուսնուն։ Վերջերս ABC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ իրենց երեխաները տեղյակ են Քանյեի խնդիրների մասին: «Ես իսկապես բաց և անկեղծ եմ նրանց հետ: Փոքրերը շատ բան չեն հասկանում, բայց մեծերն ամեն ինչից տեղյակ են»,- ասել է Քիմը։

Աստղը խոստովանել է, որ երեխաների հետ լուրջ խոսակցություններ է ունեցել հոր հետ նրանց հարաբերությունների մասին։ «Նրանք գիտեն, որ ընտանիքն ամենակարևորն է, ուստի միշտ կաջակցեն նրան»,- հավելել է Քիմը։

Ի դեպ, հեռուստաաստղը խոսել է նաև ռեփերից բաժանվելու նոր պատճառի մասին: Նրա խոսքով՝ իրենց համար դժվար էր հետագա հարաբերությունները կառուցելը։ «Երբ ուզում ես քայլել նույն ճանապարհով, բայց դա շատ դժվար է դառնում, կարծում եմ, որ լավագույն միջոցը տարբեր ճանապարհներով գնալն է»,- ասել նա:

Մարտի 1-ին Քիմ Քարդաշյանը պաշտոնապես ամուսնալուծվել է Քանյե Ուեսթից։