«Սիրում եմ ձեզ շատ-շատ ու կարոտում ահավոր»․ Զիրոյանը լուսանկարներ է հրապարակել իր մտերիմ ընկերուհիների հետ

Դերասան Զիրոյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել մտերիմ ընկերուհիների հետ և գրառում արել։

«Ես հարուստ եմ։ Հարուստ եմ Ձեզնով, իմ սիրելի ընկերներ: Ճիշտ ա, կյանքն այնպես դասավորվեց, որ էլ չենք կարում ամեն օր տեսնել ու զրուցել, բայց ես վստահ եմ, որ էն թանկը, ինչը ունենք, ինչը ապրել ենք, անգին ա ու պահպանված։ Ես Ձեզ ամեն օր կարոտում եմ, իմ սիրելի ընկերներ՝ Հասոս, Հրաչուկս ու չեմ առանձնացնի մեր մյուս ընկերոջը՝ Նոնայիս՝ իմ հորքուրին։ Սիրում եմ ձեզ շատ-շատ ու կարոտում ահավոր»,- լուսանկարներին կից գրել է դերասանը։