Դերասանուհի Ագաթա Մուցենիցեն պատասխանել է իր նախկին ամուսնու՝ դերասան Պավել Պրիլուչնիի հետ վերամիավորման մասին լուրերին։ Նա դիմել է երկրպագուներին իր Telegram ալիքում:
Նրա խոսքով՝ ինքը շփվում է նախկին ամուսնու հետ, քանի որ ամուսնալուծությունից հետո շարունակում է նրա հետ ամուսնության ընթացքում ծնված երեխաների համատեղ դաստիարակությունը։ «Սիրելի ընկերներ, շատ կուզենայի, որ դուք հիշեիք. երկու ծնողներ շփվելու են միշտ , և եթե նրանք ընկերական են շփվում, դա պարզապես հիանալի է. մենք այդպիսին ենք, մենք հիանալի ենք»,- ասել է դերասանուհին։
Մուցենիցեն և Պրիլուչնին ունեն ինը տարեկան որդի՝ Տիմոֆեյը և վեցամյա դուստր՝ Միան։