«Մամա լինելն ամենազիլ բանն է, որ ինձ հետ պատահել է»․ Անի Խաչիկյանի և որդու լուսանկարները

Դերասանուհի Անի Խաչիկյանը որդու՝ Տեսլայի հետ լուսանկարներ է հրապարակել մայրության տոնի առթիվ և գրառում արել մայրության մասին։

«Մամա լինելն աշխարհում ամենաբարդ, ամենածանր, ամենադժվար, ամենապատասխանատու բանն է՝ բոլոր փուլերում՝ հղիություն, ծննդաբերություն ու հետո ամբողջ կյանք, բայց մեկ է, արժի, դա ամենազիլ բանն է, որ ինձ հետ պատահել է․ բոլորին խորհուրդ եմ տալիս»։

Դերասանուհի Անի Խաչիկյանի և Հայկ Բարսեղյանի տղան արդեն 4 տարեկան է։