Ավրիլ Լավինը երրորդ ամգամ է ամուսնանում

Ավրիլ Լավինը ամուսնանում է իր ընկերոջ՝ Դերեկ Ռայան Սմիթի հետ, որը հայտնի է որպես Mod Sun: Երաժիշտն իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել Էյֆելյան աշտարակի մոտ։

Երգչուհին նշանադրությունից լուսանկարներ է հրապարակել Instagram-ում:

«‎Այո՛։ Սիրում եմ քեզ ընդմիշտ»,- գրառումը մեկնաբանել է Ավրիլ Լավինը։

Մեկնաբանություններում երկրպագուները շնորհավորել են նրան նշանադրության կապակցությամբ։ Նրանց թվում է եղել նաև Քորթնի Քարդաշյանը, ով վերջերս ամուսնացել է Լաս Վեգասում իր սիրելիի՝ Թրևիս Բարքերի հետ։