Մորգենշտերնը բաժանվել է կնոջից՝ Դիլարայից․ ԶԼՄ

Համացանցում քննարկվում է Մորգենշտերնի բաժանման մասին լուրերը կնոջից՝ Դիլարա Զինատուլինայից: Այս մասին ինսայդերները հայտնել են Peopletalk տելեգրամ-ալիքին։

«‎Մորգենն ու Դիլարան իսկապես բաժանվել են։ Ասում են՝ ամբողջ թիմը շոկի մեջ է, բայց ինֆոն, ասում են, ճշգրիտ է»։

Զույգի բաժանության մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ երաժշտի նոր թրեքից մի հատված հայտնվեց Rhymes and Punches տելեգրամ-ալիքում՝ դադարի մասին խոսքերով:

Մորգենշտերնը և Դիլարան չեն մեկնաբանել բաժանման մասին լուրերը:

Զույգը միասին է 2017 թվականից։ Անցյալ տարվա օգոստոսի 31-ին սիրահարները հարսանիք են կազմակերպել՝ 90-ականների ոճով։ Քսենյա Սոբչակը դարձել էր ռեփերի հարսանիքի հաղորդավարուհին։