Ռոզա Լինի ելույթը Իսրայելում՝ նախաեվրատեսիլյան արշավի շրջանակում

«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն այժմ Իսրայելում է մրցույթի 19 այլ մասնակցի հետ։

Նրանք մասնակցում են «Israel Calling 2022» նախաեվրատեսիլյան պրոմո-արշավին: Շրջագայության ընթացքում մասնակիցները երեկ` ապրիլի 7-ին, մասնակցել են համերգային շոուի, որի շրջանակում Ռոզա Լինն առաջին անգամ մրցույթի երկրպագուների համար հանդես է եկել Snap երգի կենդանի կատարմամբ:

Նշենք, որ «Israel Calling»-ը ամենամյա միջոցառում է, որը կազմակերպելով Իսրայելը նպատակ ունի համախմբել մրցույթի մասնակիցներին և երկրում ակտիվացնել զբոսաշջությունը: