«Color BOOM Nail Studio»-ն արդեն 5 տարեկան է։ Երևանի սրտում գտնվող սրահը արդեն մի քանի տարի է, ինչ շարունակում է բարեխիղճ կերպով սպասարկել իր հաճախորդներին՝ մատուցելով միայն բարձրակարգ ծառայություններ։
«Մենք 5 տարի է արդեն՝ հայաստանյան շուկայում ենք։ Բայցվելուց շատ ծրագրեր ունեինք, դրանց մեծ մասը կարող եմ ասել, որ հաջողությամբ իրականացրել ենք։ Մենք ուզում էինք ստեղծել տարբերվող մի ստուդիո, որը պարզապես գեղեցկության սրահ չէր լինի։ Այստեղ ծառայությունները կոսմետոլոգիական են, ինչպես նաև ունենք մատնահարդարում և ոտնահարդարում»,- ShowBiz.am-ի հետ զրույցում նշեց «Color BOOM Nail Studio»-ի համահիմնադիր Նորա Աբրահամյանը։
«Color BOOM Nail Studio»-ի 5-ամյակի միջոցառմանը ներկա էր նաև հաղորդավարուհի, դերասանուհի Արուս Տիգրայանը, ով նաև սրահի հավատարիմ հաճախորդն է։ Արուսն իր ձեռքով համեղ տիրամիսուներ էր պատրաստել, որն էլ հյուրասիրեցին ներկաներին։
Այսօր շուկայում բազմաթիվ են մատահարդարման ծառայություններ մատուցող սրահները, սակայն Color BOOM-ը մշտապես փորձում է նորություններով և հետաքրքիր թրենդներով ներկայանալ։ «Տարիների ընթացքում փորձել ենք տարբեր էքսպերիմենտներ անել։ Ճանապարհը դժվար է եղել, մրցակցությունը՝ մեծ։ Մենք մեր բոլոր մրցակիցներին շատ սիրում և գնահատում ենք, քանի որ այսպես շատ ավելի հետաքրքիր է աշխատելը, հակառակ դեպքում դու քո բոլոր տապալումներից չէիր կարողանա դասեր քաղել։ Դրանից միայն կատարելագործվում ես, բարելավում քո ծառայությունների որակը, անընդհատ սկսում նոր բաներ մտածել»,- նշում է Նորան։
«Color BOOM Nail Studio»-ի ամենամեծ հաջողությունը կարելի է համարել հայաստանյան շուկա նորագույն նյութի՝ Kiara Sky dip powder-ի ներմուծումը։ Color BOOM-ը հանդիսանում է Kiara Sky-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում․ «Մենք առաջինն ենք, որ Հայաստան բերեցինք «փոշե ներկեր» ասվածը։ Այն ունի մի շարք առավելություններ։ Մենք շատ երկար սեմինարներ և դասընթացներ ենք իրականցրել։ Ունենք նաև ծրագրեր, երբ գալիս, ուսանում են մեզ մոտ այլ սրահների մատնահարդարները ևս։ Մեզնից նաև հնարավոր է գնել Kiara Sky dip powder-ը և օգտագործել այն, թե՛ որպես անհատ, թե՛ նաև գեղեցկության սրահներում»։
«Kiara Sky dip powder»-ի առավելությունները շատ են։ Նախ այն հիպոալերգեն է և թույլատրվում է օգտագործել նաև հղիներին, ինչպես նաև նյութը եղունգներին չորանում է առանց լամպի օգնության։ Kiara Sky-ի շնորհիվ կարելի է հրաժարվել դասական գելլաքերից, սակայն սրահը սպասարկում է նաև այդ տեսակի նյութերով, փորձելով չնեղացնել այն հաճախորդներին, որոնք սիրում են գելլաքը և դեռևս չեն պատրաստվում հրաժարվել դրանից։
«Kiara Sky dip powder»-ը հարստացված է մի շարք վիտամիններով և դրանում հնարավորինս նվազեցված է քիմիական նյութերի առկայությունը։
«Color BOOM Nail Studio»-ն համագործակցում է «Newmag» հրատարակչության հետ։ «Նրանց տպագրած գրքերը կարելի է գտնել մեզ մոտ, մարդիկ կարող են վերցնել, կարդալ, գնել։ Համագործակցել ենք տարբեր ընկերությունների, հայկական մի շարք բրենդների հետ»,- մանրամասնում է Նորա Աբրահամյանը։
Սրահը առաջիններից էր, որ հոգալով հաճախորդների առողջության մասին, քովիդի համաճարակի ընթացքում մատնահարադարների և հաճախորդների միջև միջնորմեր տեղադրեց, քանի որ այս ծառայության մատուցման շրջանակում հնարավոր չէ պահել սոցիալական հեռավորությունը։
«Մենք նաև դրսից ենք ունենում շատ հաճախորդներ՝ հիմնականում ԱՄՆ-ից, այս օրերին շատ են նաև ռուս և ուկրաինացի հաճախորդները։ Մենք նաև փորձում ենք կոտրել այն կարծրատիպերը, թե մատնահարդարման սրահը միայն կանանց համար է։ Օտարերկրացի հաճախորդների մեջ շատ մեծ թիվ են կազմում հենց տղամարդիկ և, ի ուրախություն մեզ, հիմա հայ տղամարդիկ էլ են բավականին հաճախ օգտվում մեր ծառայություններից,- նշեց Նորան՝ հավելելով, որ այս տարի ակնկալում են բացել նոր մասնաճյուղ։- Երկրորդ Color Boom-ը ևս կլինի Երևանում։ Հույս ունեմ՝ հաջորդ անգամ կհանդիպենք մեր մյուս, նորաբաց սրահում»։
Նյութը՝ Լուս Ավագյանի
Լուսանկարները՝ Վահրամ Մելքումյանի